Հրապարակվել է աշխարհի ֆուտբոլային լավագույն մարզիչների վարկանիշային թարմացված աղյուսակը: Նախկինի պես լավագույն տասնյակը գլխավորում է արքայական ակումբի գլխավորը` Կառլո Անչելոտին (19522 միավոր): Շրջանցելով Դիեգո Սիմեոնեին (Մադրիդի «Աթլետիկո»)` երկրորդ հորիզոնական է բարձրացել Մյունխենի «Բավարիայի» ղեկակալ Խոսեպ Գվարդիոլան (15045 միավոր): Հինգերորդը Ժոզե Մոուրինյոն է («Չելսի»), տասներորդը` Լուիս Էնրիկեն, ով ընթացիկ մրցաշրջանում է հայտնվել կատալոնյան ակումբի ղեկին:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ